Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ տեղի կունենա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Մոսկվա-համերգ.jpg)
Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հունիսի 2-ին կկայանա «Հայաստանի գաղտնիքները» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ՝ դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի բացառիկ ծրագիր՝ բաղկացած Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատուրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից։
Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։