Բոստոնի հանրային գրադարանից կորել են Ռեմբրանդտի եւ Դյուրերի փորագրանկարները

ԱՄՆ-ի խոշորագույն գրապահոցներից մեկում՝ Բոստոնի հանրային գրադարանում, «կորել են» Ռեմբրանդտի (1606–1669) եւ Ալբրեխտ Դյուրերի (1471–1528) երկու փորագրանկարներ՝ հարյուր հազարավոր դոլար արժողությամբ:

 ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մայիսի 20-ին այս մասին հաղորդել Է Boston Herald թերթը, գրում է Արցախպրեսը: Գրադարանի տնօրինությունը փորագրանկարների կորստի մասին ոստիկանության տեղական վարչությանը տեղեկացրել Է ապրիլի 29-ին՝ այն բանից երեք շաբաթ հետո, երբ գրադարանի տեսուչը չի կարողացել գտնել երկու գործերը:

Ոստիկանությունում կարծում են, որ փորագրանկարները կորել են այն բանից դեռ մեկ տարի առաջ, երբ հայտարարվել Է   դրանց անհետանալու մասին:

Բոստոնի հանրային գրադարանում պահվում են հայտնի վարպետների շուրջ 200 հազար գծանկարներ, ճեպանկարներ եւ փորագրանկարներ, այդ թվում նաեւ Ռեմբրանդտի շուրջ 30 եւ Դյուրերի 100 գործեր:

Ինչ վերաբերում Է նրա գրքային ֆոնդին, ապա այն ունի ավելի քան 15 միլիոն հատոր եւ ԱՄՆ-ում մեծությամբ երրորդն Է համարվում Կոնգրեսի գրադարանից եւ Նյու Յորքի հանրային գրադարանից հետո։

 

Scroll Up