Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Իսպանիայում

Մայիսի 18-ին Կատալոնիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստակի նախագահությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայի և Պորտուգալիայի Հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, աստվածաբանության ֆակուլտետի դեկան, դոկտոր Արմանդ Պուիճը։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն էր դոկտոր Բեռնար Կուլին, բանախոսներն էին գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, դոկտոր Սեբաստիա Ժաներասը։

Գիտաժողովի ավարտին երաժշտական կատարումներով հանդես եկան Հասմիկ Իսահակյանը, Շուշանիկ Հովհաննիսյանը և Նարինե Կուլիկյանը։

Scroll Up