Սանկտ Պետերբուրգում եւ Նյու Յորքում Ցեղասպանության հիշատակին համերգներ կկայանան

Մայիսին «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում եւ Նյու Յորքի Կարնեգի հոլում համերգներ կկայանան։ Այս մասին ըստ NEWS.am-ի՝ մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նախարարի կարծիքով Երուսաղեմում մեկնարկած «Քեզ հետ, Հայաստա՛ն» ծրագիրը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին տարբեր երկրներին հաղորդակից դարձնելու առումով շատ կարեւոր է։

Նախարարը ուշադրություն է հրավիրել Կարնեգի հոլում կայանալիք համերգի վրա, քանի որ այնտեղ առաջին անգամ կհնչի լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործությունը։

Scroll Up