Սիսի կաթողիկոսարանն այսօր. բացառիկ կադրեր` վերևից (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տարածել է տեսանյութ, որը ներկայացնում է Կաթողիկոսության Սիսի կաթողիկոսարանը՝ վերևից:

Հիշեցնենք, որ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-­ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել:

Հավելենք, որ Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-­Սփյուռք» համահայկական 5-­րդ համաժողովի բացմանը:

Scroll Up