Իսպանացի գրողի Հայոց Ցեղասպանությանը նվիրված գիրքը կթարգմանվի հայերեն

Մարկ Մորտեն իսպանացի ժամանակակից գրող է, ով «Գրական տապան. ապրիլ» փառատոնի կողմից իրականացվող շնորհանդեսի շրջանակներում ժամանեց Երևան:

Մորտեն` բազմաթիվ ճանապարհորդական գրքերի հեղինակ, լրագրող, անդրադարձել է Հայոց Ցեղասպանության թեմային իր, դեռևս առաջին, գեղարվեստական գրքում:

Գիրքը կոչվում է «Արարատի զավակները» (Los hijos del Ararat (2008): Գրքում պատմվում է մեկ հերոսի պատմություն, ով մանուկ հասակում է ականատես եղել ցեղասպանության ահաբեկչություններին: Հեղինակը խոսում է ցեղասպանությունից իր գլխավոր հերոսի, նրա հետագա կյանքի ու հիշողությունների միջոցով: Մորտեյի կարծիքով գիրքը գրելուն մեծ օգնություն էր եղել այն, որ նա չեզոք է ու փորձում է ներկայացնել իրողությունն ու փաստերը ոչ թե հայկական կամ թուրքական տեսանկյունից (չնայած նա բավականին երկար տարիներ ապրել է Թուրքիայում), այլ համամարդկային:

Scroll Up