Սփյուռքի նախարարն ընդունեց «Գոհար» համույթի հիմնադիր-բարերար Գոհար Խաչատուրյանին

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Գոհար» համույթի հիմնադիր-բարերար լիբանանահայ գործիչ Գոհար Խաչատրյանին, անսամբլի գործադիր տնօրեններ Սևակ Սերոբյանին և Սարո Սերոբյանին:

 Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի զարգացման և տարածման գործում նրանց ազգապաստ գործունեությունը:

 Տիկին Գոհար Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հրավիրեց նախարարին մասնակցելու անսամբլի նոր սկավառակի շնորհանդեսին:

 Խոսվեց  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, այս օրերին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մասնվորապես Լիբանանի հայ համայնքի քայլերթի մասին:

 Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքին վերաբերող հարցեր:

Scroll Up