Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել է գրեթե 4 հազար մարդ

Մարսելում ապրիլի 24-­ի առավոտյան տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը մասնակցել է 3-­4 հազար մարդ:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ, արարողության մասնակիցները, ովքեր կրել են մեխակների պատկերով սպիտակ շապիկներ, պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, վանկարկել «մարդասպան թուրքական պետություն» և ծածանել Հայաստանի եռագույնը:

Մարսելահայերը երթով շարժվել են հայկական թաղամասերով դեպի Բոմոն եկեղեցի, որի մոտ 2006 թվականից կանգնեցված է Երևանին նվիրված հուշարձան: Այստեղ հայերեն հնչել են բանաստեղծություններ և երգեր, որին հաջորդել է եկեղեցական արարողություն:

Scroll Up