Աշակերտական ծաղկեմատույց Նոր Ջուղայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարներ)

Ապրիլ 19-ին, ժամը 10:30-ին  Նոր Ջուղայի  Հայոց Ազգային  կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի սաները,  ապրիլի 20-ին, ժամը 00:30-ին «Արմեն» տարրական երկսեռ համալիրի  և ապրիլի 20-ին  ժամը 00:30-ին  «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ուղեցույց-միջնակարգ դպրոցների, ինչպես նաև  Շահինշահր քաղաքի Հայոց ազգ. Սրբ. «Վարդաննաց» դպրոցի    աշակերտ-ուհիները ներկա  են  գտնվել Ս. Ամենափրկիչ վանքի բակում խոյացած   Մեծ եղեռնի հուշարձանի մոտ և աշակերտական ելույթներով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության  հետևանքով զոհված 1,5 միլիոն  նահատակների հիշատակին: Այս մասին Իրանից «Հայերն այսօրին» տեղեկացնում է  Երանուշ Թահմազյանը:

Նրանց դիմավորել են Հոգևորականաց դասից, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Նոր Ջուղայի Կենտրոնական հանձնախմբից և  ազգային մարմիններից ներկայացուցիչներ:   Սպահանի Հայոց  թեմի առաջնորդ  Տ. Բաբկեն  արքեպիսկոպոս Չարյանի անունից մանկապարտեզ-նախակրթարանի  սաներին ողջունել է Տ. Վազգեն  քահանա Քեոշկերյանը, իսկ տարրական, ուղեցույց և միջնակարգ դպրոցների աշակերտներին՝ Տ. Արտակ աբղ. Արաբյանը: Հոգևոր հայրերը նաև  հանդես են  եկել  «Հիշելու և պահանջելու»  պատգամով:  Վերջում միասնաբար աղոթել են  ապրիլյան նահատակների հոգու խաղաղության համար:

Լուսանկարները` հեղինակի

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 2930

Scroll Up