Ցեղասպանությունը ճանաչելու հանձնագիր՝ ուղղված Նոր Զելանդիայի կառավարությանը

Change.org կայքում հանձնագիր է հրապարակվել, որով Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Նվազեցնելով, անտեսելով եւ անգամ մոռանալով այն փաստը, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն հանցագործությունը, մենք ապագա հիտլերներին եւ թալեաթներին քաջալերում ենք կատարել նոր  հանցագործություններ եւ վստահ լինել, որ նրանք նույնպես անպատիժ կմնան»,- ասված է հանձնագրում։

Նշենք, որ հանձնագիրը ստորագրողներից մեկն է եղել Սերժ Թանկյանը։ Երաժիշտը նույնպես բոլորին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ իր միկրոբլոգում հրապարակել է հանձնագիրը։

 

Scroll Up