Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը

«Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը»,- Արցախպրեսի փոխանցմ,ամբ՝ այդ մասին նշված է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանցի թյուրքալեզու ազարի մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել, որտեղ Թուրքիայի կառավարությանը մեղադրել են Հայոց ցեղասպանությունը ժխտելու և չճանաչելու մեջ:
Իրանցի երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել իրենց հայ հայրենակիցներին՝ նշելով, որ պատմության ընթացքում բացի հայերից՝ օսմանյան թուրքերի ձեռքերը շաղաղված են եղել նաև Խոյի, Սալմասի և Թավրիզի ազարիների արյամբ:
«Նեոօսմանական գաղափարախոսությամբ առաջնորդվող Էրդողանի կառավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, նրանք պատմությունից դասեր չեն քաղել և այսօր էլ, ռազմական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին, որոնք սպանում են Իրաքի և Սիրիայի անմեղ բնակչությանը,-նշված է իրանցի թյուրքախոս ազարի երիտասարդների տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս իրանահայ մի խումբ երիտասարդներ բաց նամակ էին հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ հորդորելով ճանաչել հայոց ցեղասպանությունը: