500 լապտեր երկինք բարձրացան՝ ի հիշատակ Ցեղասպանությունների զոհերի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/ԼԻբանան.jpg)
Ապրիլի 19-ին հարյուրավոր լապտերներ են լուսավորել Բեյրութի երկինքը՝ «#AgainstAllGenocides» (#ԸնդդեմԲոլոր Ցեղասպանությունների) անունը կրող իրազեկման ձեռնարկի ընթացքում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթից: Ձեռնարկը կազմակերպվել էր ՀՅԴ Զավարյան ուսանողական միության կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, սակայն միտված էր հանրությանը հիշեցնելու բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված ոճիրների մասին:
Ձեռնարկի ընթացքում մեծ պաստառների վրա ցուցադրվում էին Ցեղասպանությունները փաստող տեսանյութեր, ֆիլմեր և պատկերներ՝ ներկաներին իրազեկելու և երեկոյի պատգամը փոխանցելու համար:
Ձեռնարկն ավարտվեց 500 լապտերների երկինք արձակումով՝ իբրև հարգանքի տուրք բոլոր անմարդկայի ոճիրների և ցեղասպանությունների զոհերի: