Սոչիում հանել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառները (ֆոտո)

Սոչիում հանել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառները: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց քաղաքի բնակիչներից մեկը:

«Facebook» սոցիալական ցանցում տարածվել է Սոչիի ներքին գործերի վարչության ղեկավարի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ս.Ի.Օգուրցովի նամակը:

Բացի այդ, չեղյալ է հայտարարվել Սոչիի նավահանգստի մերձակայքում ծրագրված հիշատակի արարողությունը:

Պաստառների տեղադրման նախաձեռնությունը Ռուսաստանի Հայ երիտասարդության կոնգրեսի Սոչիի մասնաճյուղինն է: Կազմակերպության ակտիվիստները դեռեւս չեն մեկնաբանել կատարվածը:

imgo (1)imgo (2)

Scroll Up