Խանդոյում բացվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող
Ապրիլի 18-ին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող։ Խաչքարը օծվեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն Սալբիանի ձեռամբ։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net-ից:
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ և բազմաթիվ այլ հրավիրված անձինք։
Խաչքարի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Վարդան Այվազյանը, պատմաբան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդի նախագահ՝ Սոս Սահակյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը և այլոք․․․
Բացման արարողության ավարտին գյուղի երիտասարդները բոլոր ներկա հյուրերին ներկայացրին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։