Մոսկվայում «20-րդ դարի Ցեղասպանությունները» խորագրով գիտաժողով է տեղի ունեցել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/ՌԴ-ակադեմիա.jpg)
Ապրիլի 8-ին ՌԴ Գիտությունների ակադեմիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի է ունեցել «20-րդ դարի Ցեղասպանությունները» խորագրով միջազգային գիտական համաժողով, որը կազմակերպվել է ՌԴ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի (�?нститут всеобщей истории РАН) և «Ռուսաստանի հայերի միության» համատեղ ջանքերով: Համաժողովին իրենց մասնակցությունն են բերել ռուս, հայ, հրեա գիտնականներ, քաղաքագետներ, պատմաբաններ և վերլուծաբաններ, առաջատար ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:
Բացման խոսքով հանդես են եկել ՌԴ Գիտությունների ակադեմիայի համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Չուբարյանը և ՌՀՄ նախագահ Ա.Աբրամյանը, ովքեր նշեցին Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հետագայում նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ.Սաֆրաստանը, ՀՀ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող Ա.Խոսրոևան, Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (Высшая школа экономики) պրոֆեսորներ Ի.Կրիվուշինը և Ա.Ռյաբինինը, Մոսկվայի հրեական «Հոլոքոստ» հիմնադրամի տնօրեն Ի.Ալտմանը, մի շարք այլ անձինք: Ներկայացվել են Հայոց Ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի և Կամբոջայի ցեղասպանությունների պատմությունը և հետևանքները: