Հայաստանի պարի պետական անսամբլը ելույթ է ունենալու Մարսելում
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Պարի պետական անսամբլը ելույթ է ունենալու Մարսելում: Համերգը կիրականանա ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ:
Տեղեկացնենք, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Մարսելի Համազգային վարժարանի հիմնադրման 35-ամյակին:
Աշխատանքներ են տարվում Գերմանիայի հայ համայնքներում նույնպես Հայաստանի պարի պետական անսամբլի ելույթները կյանքի կոչելու ուղղությամբ:
Այս ամենի մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը: