Ապրիլի 23-ին բոլոր հայկական եկեղեցիներից չեն ղողանջի միայն Թուրքիայի եկեղեցիների զանգերը

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված հիշատակման և ոգեկոչման միջոցառումների շրջանակներում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները զանգերը պիտի ղողանջեն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:

Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարերել էր, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է տեղի ունենալու, քանի որ նրանք սպանվեցին հանուն հավատքի և հայրենիքի: Աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներն այս հայտարարությունից հետո որոշել են ապրիլի 23-ին ժամը 19:15-ին 100 անգամ զանգ հնչեցնել:

ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների զանգերն այդ օրը չեն հնչելու: Կ. Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին պատարագ է մատուցվելու, իսկ 23-ին որևէ միջոցառում չի նախատեսվում, զանգերն էլ Ստամբուլում չեն ղողանջելու:

Նույն աղբյուրի համաձայն` մարտի 22-ին պատրիարքի փոխանորդը Ստամբուլի հայկական եկեղեցիներում Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայ զինվորիների հոգեհանգստի պատարագ է մատուցելու:

Scroll Up