Հայ երիտասարդը «կարմիրով» պատեց Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/դեսպան.jpg)
Փարիզում ընթացող «Թուրքիա և Եվրոպա. Ֆրանսիան և Թուրքիայում աշխարհիկությունը, բարդություններն ու վտանգները» կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էին ֆրանսիացի և թուրք ներկա և նախկին պաշտոնյաներ, թուրքական լոբբիի անդամներ, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հակի Աքիլի ելույթի ժամանակ ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամներից մեկը նռան հյութ է լցրել դեսպանի վրա:
Երիտասարդը ձերբակալվել է: Նրա դեմ արդեն բողոք է ներկայացվել: