Հիլարի Քլինթոնի անակնկալ բացահայտումը. «ԴԱՀԵՇ-ը ստեղծեց ԱՄՆ-ի վարչակազմը` Միջին Արևելքը պառակտելու համար
«Էլ Թալիա Նյուզ» կայք-էջի 2015 թվականի փետրվարի 8-ի համարի մեջ գրված է, որ ԱՄՆ-ի նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնի հրապարակած «Դժվար ընտրություններ» գիրքը մեծ անակնկալ էր: Գրքում նա խոստովանում է, որ ԱՄՆ վարչակազմն է ստեղծել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը` (ԻԼԻՊ կամ ԴԱՀԵՇ)` պառակտելու Միջին Արևելքը:
«Էլ Ֆուրաթ» տեղեկատվական կայքն ընդգծել է, որ նախկին պետքարտուղարն իր հուշերում գրել է. «Երբ մենք պատերազմ սկսեցինք Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ամեն ինչ շատ լավ էր թնթանում: Բայց հանկարծ հեղափոխություն սկսվեց Եգիպտոսում և 72 ժամերի ընթացքում ամեն ինչ փոխվեց: 2013 թվականի մայիսի 7-ին համաձայնեցված էր Իսլամական պետության հռչակումը: Մենք սպասում էինք հայտարարության, որպեսզի ԱՄՆ-ն ու Եվրոպան ճանաչեին այն: Ես այցելել էի 112 երկիր և համաձայնություն էի ձեռք բերել ճանաչելու Իսլամական պետությունը հռչակումից անմիջապե հետո: Մեր աչքի առջև ամեն ինչ կործանվեց: Մտածեցինք ուժ գործադրել, բայց Եգիպտոսը Սիրիայի կամ Լիբիայի պես չէ, մեծ բանակ ունի և ժողովուրդը բանակի կողքին է»:
Հիլարի Քլինթոնը շարունակելով ասում է. «Ամերիկյան նավատորմը շարժվեց Ալեքսանդրիայի ուղղությամբ, երբ հանկարծ ժամանակակից սուզանավեր հայտնվեցին: Երբ փորձեցինք մոտենալ Կարմիր ծովին, ռուսական ՄԻԳ օդանավերը շրջապատեցին մեզ: Մեկ անգամ ևս Եգիպտոսի ժողովուրդը իր բանակի հետ միասնական դիրք բռնեց: Անգամ Ռուսաստանը և Չինաստանը մերժեցին այս դրությունը: Վերջապես մեր նավատորմը հետ վերադարձավ: Մենք մինչև օրս չգիտենք, թե ինչպես պետք է վերաբերվենք Եգիպտոսին և նրա բանակին»:
ԱՄն նախկին պետաքրտուղարն ավելացնում է, որ եթե ուժ կիառեն Եգիպտոսի վրա` կվնասեն, իսկ ազատ թողնելը մեծ կորուստ են համարում. «Եգիպտոսը արաբական և իսլամական աշխարհի սիրտն է: Եթե մենք «Իսլամական պետության» միջոցով կարողանայինք գրավել Եգիպտոսը և պառակտել երկիրը, դրանից հետո պետք է շարժվեինք դեպի Արաբական ծոցի երկրներ: Առաջին երկիրը Քուվեյթն էր, որը մենք պետք է գրավեինք մեր դաշնակից «Իսլամ եղբայրներ» խմբավորման միջոցով: Հաջորդը Սաուդիան Արաբիան էր, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Օմանը: Այդ ամենից հետո հնարավոր կլիներ արաբական աշխարհն ամբողջությամբ բաժանել` այդ գործընթացում ներառելով նաև արևմտյան արաբական երկրները և Մարոկկոն:
Այդպիսով ամբողջ տարածաշրջանը մեր տիրապետության տակ կլիներ, հատկապես նավթահորերը և նավահանգիստները», նշում է Հիլարի Քլինթոնը: