Փետրվարի 21-ը` Մայրենիի օր (տեսանյութ)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` փետրվարի 21-ը հայտարարված է Մայրենիի միջազգային օր: Այն նշվում է ամեն տարի` սկսած 2000 թվականից:

Հայաստանում տոնը սկսեց նշվել 2005 թվականից` այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ:

2005 թվականին փոփոխություն մտցվեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենիի օր:

ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից մինչ այսօր նախարարությունն ամեն տարի հանդիսավոր կերպով նշում է Մայրենիի օրը: Այս տարի Մայրենիին նվիրված ձեռնարկները կմեկնարկեն փետրվարի 20-ին. «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումները կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փետրվարի 20-ին ժամը 12:00–ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կկայանա «Մայրենին իմ Հայրենիքն» է խորագրով գիտաժողովի բացումը:

Նույն օրը ժամը 18:00–ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Մայրենիի օրվան նվիրված համերգային ծրագիր:

Փետրվարի 21-ին ձևավորված ավանդույթի համաձայն կկազմակերպվի այցելություն Օշական և Մատենադարան:

11:05- ին Ծաղկեպսակի տեղադրում Մեսրոպ Մաշտոցի շիրմին:

11:15-ին Օշականի դպրեվանքում ելույթ կունենան Օշական գյուղի դպրոցի աշակերտներն ու սիրիահայ պատանիները:

12:15-ին այցելություն Մատենադարան: Ծաղկեպսակի տեղադրում Մեսրոպ Մաշտոցի արձանին:

Scroll Up