Թուրքերի հակահայկական կոչերը Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում

Հունիսին Հոլանդիայի Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման դեմ թուրքերի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսները հայտնվել են Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում: Այս մասին գրում է թուրքական «Սոնհաբեր» կայքը:

Աղբյուրի համաձայն Հոլանդիայի արտգործնախարարը, խորհրդարանի կողմից իրեն հղված նամակին ի պատասխան, Ներկայացուցիչների պալատ ուղարկած նամակում այսպես է մենաբանել թուրքերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսներն ու ազգայնական երաժշտությունը. «Դա չի նպաստում գոյություն ունեցող լուրջ հարցի լուծմանը»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հոլանդացի նախարարը սադրանքի դրսևորում է համարել հատկապես հանրահավաքի ժամանակ հնչեցված երաժշտությունը և «Ղարաբաղը հայի գերեզման է դառնալու» վանկարկումները:

Նախարարը նամակում նշել է նաև, որ թուրք պաշտոնյաները Հայոց ցեղասպանության հարցում դեռևս շատ զգայուն են՝ ավելացնելով, որ Թուրքիային կոչ է արվել ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ թուրքերը ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման դեմ: (Հուշահամալիրի բացումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 24-ին):

Հոլանդիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDA), «Սոցիալիստականե (SP), «Ազատությունե (PVV), «Հոլանդիայի ուղղափառ բարեփոխում» (SGP) և«Քրիստոնեական միություն» (CU) կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի1-ի ցույցն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր թուրքական իշխանությունների օժանդակությամբ:

Որոշ պաշտոնյաներ, հայտնելով, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը և Հոլանդիայում մի շարք մզկիթներ աջակցել են բողոքի ակցիային, պահանջել են, որպեսզի Նիդերլանդների արտգործնախարարը հանդիպի իր թուրք գործընկերոջ հետ  և պարզաբանում ստանա հարցի վերաբերյալ: Բացի այդ պահանջել են հանդիպել նաև Հոլանդիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ:

Scroll Up