Օր 3-րդ. «Իմ Հայաստան-2014». «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից երգչախմբերն այցելեցին Լոռու մարզ
Օգոստոսի 3-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակից «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի» (Վրաստան), «Զվարթնոց» (Իրան), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (ՌԴ) երգչախմբերը մեկնեցին Լոռու մարզ:
Սփյուռքյան երգչախմբերի առաջին կանգառը Սպիտակ քաղաքն էր: Մասնակիցները ծաղիկներ դրեցին և գլուխ խոնարհեցին Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցները մեկնեցին Վանաձոր, որտեղ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդես կգան վանաձորյան հանդիսատեսի առջև: