Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներին
Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ Պերճ Աբգարյանին և Վրեժ Վասիլյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2014 թվականի ծրագրերը և հորդորեց ավելի ակտիվորեն մասնակցել սփյուռքի նախարարության երիտասարդական ծրագրերին, որոնց հիմնական նպատակը հայոց լեզվի և մշակույթի դասավանդման, հայրենաճանաչության միջոցով հայապահպանությունն է:
Հյուրերը լիահույս էին, որ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության ամրապմնդումը կնպաստի համայնքի համախմբմանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև սփյուռքի տարբեր համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման մասին: