Իրանի երկրաշարժից տուժածների և զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/իրան.jpg)
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։
«Ըստ Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,–գրել է Բալայանը։