Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Չոբանյան» ինստիտուտի նախագահ Վարուժան Սիրապյանին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի հիմնադիր նախագահ, «Եվրոպան և Արևելքը» հանդեսի գործադիր տնօրեն Վարուժան Սիրապյանին:

Նախարարը կարևորելով ինստիտուտի գործունեությունը՝ հաստատության տնօրենի հետ քննարկեց անցնող տարիների ընթացքում կատարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 18-20-ը Երևանում կազմակերպված «Փոխադարձ վստահություն,  միասնականություն  և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վարուժան Սիրապյանը խոսեց «Չոբանյան» ինստիտուտի առաջիկա ծրագրերի մասին, նախարարին ներկայացրեց Հայաստանում և Արցախում ինստիտուտի ծավալած գործունեությունը:

Scroll Up