«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր. տեսանյութ

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները ուսումնական ծրագրի շրջանակում այցելում են նաև պատմամշակութային կոթողներ, հուշահամալիրներ և այլուր:

Հուլիսի 4-ին «Սփյուռք» ամառային դպրոցի  մասնակիցները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետև՝ Եռաբլուր զինվորական պանթեոն:

Մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ աղոթք հնչեցրին, իրենց մտքերը բարձրաձայնեցին սրբադասված անմեղ զոհերի, Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության, այդ գործում Սփյուռքի ներդրման և այդ գործընթացին միտված աշխատանքների մասին:

Մասնակիցները ուղևորվեցին նաև Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են  Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։

Նյութի և տեսանյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Միլենա Մկրտչյան

Scroll Up