Ամերիկահայ գրող Մարգարիտ Դերանցը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ արձակագիր Մարգարիտ Դերանցին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում հայոց լեզվի ու գրականության պահպանությանն ուղղված գրողի հայանպաստ գործունեությունը, հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
Մարգարիտ Դերանցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինքը ծնունդով Ստեփանակերտից է, և մոտ օրերս Ստեփանակերտում տեղի կունենա իր հեղինակած «Բյուրեղապակյա ծաղկաման» վիպակի շնորհանդեսը:
«Ինձ համար Արցախը թանկ է ու նվիրական: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով», – հավելեց նա: