Հորդանանի «Վարդավառ» երգչախումբը Արցախի կողքին է
Սիրելի՛հայրենակիցներ,
Հորդանանի «ՎԱՐԴԱՎԱՌ» հայկական երգչախումբը` իր ընկերների հետ միասին, ելույթ կունենա Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում։
- Համերգի ընթացքում կհնչեն Վարդուհի Թորոյան-Ներսեսյանի հեղինակային երգերը։ Կհնչեն նաև երգեր՝ գրված հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա։
- Մի խումբ հայ նկարիչներ՝ Հայաստանից, Հորդանանից և Կանադայից, սիրով կնվիրեն իրենց նկարները «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ցուցահանդես- վաճառքին։
Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Արցախի բանակին։
Մեր փափագն է Հայ մշակույթով կանգնել Հայ զինվորի կողքին։
Կհանդիպենք 2017թ. սեպտեմբերին։
Դու ի՞նչ ես անում Արցախի համար…