«Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում». Նորա Արիսյան

Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում: Այս մասին Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով Դամասկոսում կազմակերպված տոնակատարության ժամանակ «Թասնիմ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը:
Նա նշել է, որ ողջ հայությունը հապարտանում է Իրանում հայերի ներկայության առիթով:
«Որպես սիրիահայ՝ թույլ տվեք նշել, որ հպարտանում եմ Իրանում` իրանահության ունեցած կարևոր դերակատարությամբ: Նույն զգացողությունն ունեն նաև սփյուռքահայերն ու Հայաստանը: Այս կապակցությամբ Իրանը ցուցաբերում է բացառիկ հանդուրժողականություն, այնպես որ՝ հայկական եկեղեցիները, դպրոցներն ու մամուլն ակտիվորեն աշխատում են ողջ երկրի տարածքում: Մենք բոլորս հպարտ ենք դրանով»,- «Ալիք»-ի փոխանցմամբ՝ հատուկ ընդգծել է Նորա Արիսյանը:
Անդրադառնալով Դամասկոսում Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով կազմակերպված միջոցառմանը՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն ասել է. «Իրանի Իսլ. հեղափոխության հաղթանակի տոնն ազգային տոն է և հպարտության պատճառ: Երբ նման մի տոնակատարություն տեղի է ունենում Դամասկոսի կենտրոնում և դրան մասնակցում են այսքան մեծ թվով քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներ, դա ապացուցում է դրա կարևորությունը: Ես կարծում եմ, թե այս տոնը չապազանց կարևոր է հայրենասեր այն անձանց համար, ովքեր լավ գիտեն Իրանի պատմությունը»: