Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ալֆորվիլի «Սբ Մեսրոպ-Արբյան» հայկական կրթօջախ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Ալֆորվիլի «Սբ Մեսրոպ» հայկական կրթօջախ: Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ շրջայց է կատարել կրթօջախում, հանդիպել ուսուցչական կազմի և աշակերտների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից՝ շրջայցից հետո տնօրինության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթօջախի և Սփյուռքի նախարարության համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման, կրթօջախի գրադարարանը նախարարության օժանդակությամբ հարստացնելու և աշակերտների խմբերի՝ Հայաստան այցելության կազմակերպման հարցեր:

Ալֆորվիլի «Սբ Մեսրոպ» հայկական կրթօջախի նոր մասնաշենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետերի գլխավորությամբ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում բացման միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%8011

 

Scroll Up