«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար». Մյունխենի հայերենի ուսուցման խմբակների աշակերտներ

Մյունխենի հայ հայրենակցական միությունը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը: «Մեր համայնքի հայերեն լեզվի խմբակների աշակերտները միացել են նախաձեռնությանը: Միաժամանակ կփորձենք միության միջոցով տարածել այն հայկական շրջանակներում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ստելլա Ղամբարյան:

Մյունխենի հայ հայրենակցական միությունը հիմնադրվել է 1962 թվականին: 1972 թվականից միությունը սկսել է հայոց լեզվի դասընթացներ իրականացնել` տիկին Թայիսի ղեկավարությամբ:

Տարիների ընթացքում ուսուցիչները փոխվել են,  սակայն միության նպատակը նույնն է մնացել` հայալեզու մեծացնել գալիք սերունդներին: Կամավոր ուսուցչուհիների և ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամուր հիմք է ստեղծվել այսօր` հայերենի զարգացմանն ու հայապահպանությանը նպաստելու համար:

Այսօր համայնքում գործում են հայերեն լեզվի հետևյալ խմբակները. արևմտահայերեն չափահասների համար` տիկին  Մաննիկ Իբիրիսիմի ղեկավարությամբ, նախադպրոցական երեխաների դասարան` պարոն Արա Ղազարյանը ղեկավարությամբ, հայերեն լեզվի սկսնակների խումբ` տիկին Ստելլա Ղամբարյանի ղեկավարությամբ,  հայերեն լեզվի տառաճանաչների դասարան` տիկին Նաիրա  Մանուկյանի ղեկավարությամբ:

Մյունխեն2Մյունխեն1

Scroll Up