ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գավառի պետական համալսարանում մասնակցեց ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը

Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գավառի պետական համալսարանում  մասնակցեց ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց բոլորին ՀՀ սահմանադրության օրվա առթիվ՝ հղում անելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքին առ այն, որ հայ ժողովուրդն ունի նաև հոգևոր Սահմանադրություն՝ ի դեմս տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու  «Մատյան ողբերգության»։

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը Խոհագրությունների մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանող, Մեծ Մասրիկի դպրոցի տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ  Ատոմ Հակոբյանին  հանձնեց պատվոգիր և վկայագրեր՝ ԳՊՀ Բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտներին:

Գավառի պետական համալսարանը կյանք ճանապարհեց 441 շրջանավարտի, որոնցից 126-ը կարմիր դիպլոմավորներ են:

3 4 5 6 7 9

Scroll Up