Կոմիտասյան կատարումները ճապոնական կոտո նվագարանի ուղեկցությամբ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Կոմիտասին նվիրված համերգ՝ ճապոնական կոտո նվագարանի ուղեկցությամբ: Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երեկոն սկսվեց Ճապոնիայից ժամանած կոտոյահար Ասուկա Յոշիզակիի և ջութակահար Կարեն Իսրայելյանի ելույթով: Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց հազար տարվա պատմություն ունեցող ճապոնական կսմիթային գործիք կոտոն: Հնչեց Կոմիտասյան երաժշտությունը՝ ջութակի և կոտո նվագարանի ուղեկցությամբ: Ելույթ ունեցավ նաև Ավստրիայից ժամանած ճապոնացի երգիչ Յուհեյ Ծուչիդան:

Վերջում ցուցադրվեց Կոմիտասին նվիրված «Հավերժի ճամփորդը» ներկայացման պրեմիերան` «Ծաղկազարդ» երգչախմբի և Սարգիս Նաջարյանի մասնակցությամբ:

Մարիաննա Անանյան

Scroll Up