ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Սոչի քաղաքի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, ՌՀՄ Սոչիի բաժանմունքի ղեկավարությունը շնորհավորում է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին և նախարարության ողջ անձնակազմին՝ 5-ամյա հոբելյանի առթիվ:

Ցանկանում ենք նորանոր վառ նախաձեռնություններ և նոր նվաճումներ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զորացման անգնահատելի գործում:

Երախտապարտ ենք արդյունավետ և արժանապատիվ գործակցության համար և հուսով ենք, որ մեր փոխգործակցությունը կշարունակվի դեռ երկար ու երկար՝ ապագայում նույնպես ծառայելով ողջ հայ ժողովրդի միասնության ու բարգավաճման ազնիվ նպատակին, հայոց ազգային մշակութային արժեքների պահպանման նպատակին:

Հարգանքներով՝

Հրաչ Մակեյան

ՌՀՄ Սոչիի բաժանմունքի նախագահ

Scroll Up