Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը

 Մայիսի 24-ին, ժամը 14:30ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կներկայացնի Արցախի քառօրյա պատերազմից առ այսօր Սփյուռքում տեղի ունեցած նախաձեռնություններն  ու տրամադրած աջակցությունը:

Սիրիահայայության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքների մասին կզեկուցի ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:

 ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին պատմող  ֆիլմ կցուցադրվի:

Scroll Up