Հայոց ցեղասպանության պահանջատիրական ոգով տոգորված իրանահայ պատանիները

Թեհրանի Հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրյա դասընթացների մեծ թվով աշակերտներ, ապրիլի 18-ի առավոտյան համախմբվել էին «Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» սրահում՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Ալիք» օրաթերթից:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնված աշակերտական հավաք-ծաղիկների մատուցումը իրականացավ հենց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացված գեղարվեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Կատարվեց ծաղիկների մատուցման արարողություն եւ ավելի սեղմ օղակով աշակերտներ՝ որպես ներկայացուցիչներ, խոնարհվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ: Ընթերցվեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի պատգամը՝ ուղղված աշակերտներին:

Միջոցառումը հագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, երգերով, տեսաֆիլմի ցուցադրությամբ: Աշակերտները օրվա խորհուրդը բարձրաձայնող կարգախոսեր էին վանկարկում, որոնք առավել շեշտադրում եւ խորհրդանշում էին Հայ դատի պահանջատիրական հոլովույթը:

Միջոցառումն ավարտվեց «Սարդարապատ» երգով:

իրանիրան1 իրան2ց

Scroll Up