Հոգեհանգստի արարողություն զոհված հայ նահատակների համար՝ Ստոկհոլմում

Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10- ին Ստոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին  տեղեկացնու  են Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:

Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդաﬓեր: Պատարագիչ հայր սուրբը քարոզի ﬔջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողﬕց ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի խաղաղությունը:

Scroll Up