Առողջապահական օգնություն՝ Դարբնիկում ապրող սիրիահայերին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց ավանդույթ դարձած առողջապահական այց Արարատի մարզի Դարբնիկ համայնք:

Այցի ընթացքում իրականացվեց տեղի մինչև 18 տարեկան 117 սիրիահայերի, իրաքահայերի և Խորհրդային Ադրբեջանից տեղահանված անձանց ակնաբուժական և ատամնաբուժական բուժզննություն:

Նրանցից 70-ը մասնագիտական բուժման կարիք ունի: Մինչև 14 տարեկան երեխաները համապատասխան բուժումներ կստանան Երևանում՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հաստատությունում:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Դարբնիկ համայնքում ապրող սիրիահայ տիկին Արաքսյան, ում երկու թոռնիկները՝ Արաքսյան և Ալինան բուժզննում են անցել, բժիշկների այցելությունը գնահատելի քայլ համարեց ու շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին: «Թոռնիկս՝ Ալինան, առողջական խնդիրներ չունի, իսկ Արաքսյայի մոտ բժիշկները որոշ խնդիրներ նկատեցին ու խոստացան ակնոց ուղարկել»,-հավելեց տիկին Արաքսյան:

Նշենք, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը 95 տարի ի վեր աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է մարդասիրական և բարեսիրական տարբեր ծրագրեր:

Scroll Up