Իռլանդիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը

Դեկտեմբերի 5-ին Դուբլինի կենտրոնական տաճարներից մեկում՝ Քրայսթչըրչում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթներով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Դիարմուդ Մարտինը, ինչպես նաև Իռլանդիայի բողոքական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ինչպես նաև Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը, Իռլանդիայում գործող այլ եկեղեցիների, իռլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Cross-stone consecration ceremony in Dublin 08.12.2015

Արարողության ավարտին տաճարի բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիննվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։ Խաչքարն օրհնեցին և Սուրբ մեռոնով օծեցին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված այս հուշարձանը առաջինն է Իռլանդիայում։

Scroll Up