Հալեպում իրավիճակը փոքր­ինչ կայունացել է

Հալեպում իրավիճակը բավական հանգիստ է և կայուն: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մերթընդմերթ ռումբեր են ընկնում, սակայն նախկին հրթիռակոծության բուռն տարափը նվազել է:

Աղբյուրը նաև նշեց, որ իրավիճակը քաղաքում զգալիորեն փոխվել է ռուսական միջամտությունից հետո` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի: «Կենցաղային դժվարությունները շարունակվում են, հոսանք օրվա ընթացքում 1­2 ժամ է լինում, իսկ ջուրը ընդհատումներով է մատակարարվում»,­- նշեց աղբյուրը` հավելելով, որ կենցաղային դժավարությունները առօրյայի մաս են կազում:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

Scroll Up