ՀՀ սփյուռքի նախարարն ու Վերնիսաժի սիրիահայ կոլորիտը արաբական «Ալ Մայադինի» հեռուստածրագրում. (տեսանյութ)
«Հայերն այսօրը» ներկայացնում է լիբանանյան «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաընկերության «Հողից» ծրագիրը, որն անդրադարձել է սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրներին:
Հեռուստաընկերության լրագրող Օգարիտ Դանդաշը զրուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ով խոսել է սիրիահայությանը սատար կանգնելու, նրանց համար բավարար կենսապայմաններ ապահովելու, նոր պայմաններին և հասարակությանը ինտեգրվելու նպատակով ցուցաբերվող պետական աջակցության, և այս ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և այլ գերատեսչությունների, բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին:
Լիբանանցի լրագրողը խոսել է նաև Երևանի Վերնիսաժ շուկայի հարակից տարածքում սիրիահայ գործարարների ամենօրյա շուկայի վաճառողների հետ: Պատմելով հայաստանյան կյանքի, առօրյայի մասին՝ սիրիահայ գործարարները նշել են, որ Վերնիսաժում գործող շուկան կյանքի է կոչվել՝ շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ցուցահանդես-տոնավաճառների, որոնք պարբերաբար իրականացվել են այս կամ այն վայրերում: