Հալեպում հայ է վիրավորվել

Հալեպում հրթիռակոծության հետեւանքով տարեց հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, հրթիռակոծության թիրախում է հայտնվել ավտոմեքենան, որում եղել է Կարապետ Հաբեշյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները Հաբեշյանի վիճակը նորմալ են գնահատում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի Դամասկոսի նահանգի Զաբադանի քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ Մանուկ Աբրիկյանը: Նա Սիրիայի բանակի զինծառայող էր:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:

Scroll Up