13-ամյա հայուհին նվաճեց Արարատը (լուսանկարներ)

Հուլիս 21-ին «Սահակյանի Համար, դեպի Արարատ» արշավախումբը հասավ Արարատ լեռան գագաթը: Արշավախմբի ղեկավար, Լիբանանի ՀԿԲՄ-ի Սահակյան Լեւոն Մկրտչյան քոլեջի տնօրեն Նազո Ճերեճյանը շնորհավորեց բոլոր Սահակյանցիներին, արշավի հաջողությանը սատարող բոլոր անհատներին, մաղթելով, որ այսօրինակ արշավներն ավանդույթ դառնան: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է  Yerepouni Daily News-ից:

Իսկ Սահակյան Լեւոն Մկրտչյան վարժարանի 13-ամյա սանուհի Ծովակ Քեոշկերյանը դարձավ Սրբազան Լեռը բարձրացած ամենաերիտասարդ հայուհին: Այս առիթով, նա մաղթեց, որ աշխարհասփյուռ բոլոր հայորդիները վայելեն Արարատ լեռը բարձրանալու պատեհությունը, հաղորդվեն Սուրբ լեռան խորհրդով և պայքարեն Արարատը գերության շղթաներից դուրս բերելու համար:

Սակհակյան2Սահակյան1 Սահակյան7 Սահակյան5 Սահակյան2   Սահակյան6ՍահակյանՍահակյան11 Սահակյան12Սահակյան3

Scroll Up