Թուրքիայում Հռոմի պապի դեմ դատական գործ չեն հարուցի

Թուրքիայում Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի դեմ ներկայացված դատական հայցը մերժվել է:  Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ Ջոշքուն Ըշըքը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունից հետո դատարան էր դիմել՝ վերջինիս մեղադրելով «զրպարտություն և  ատելություն տարածելու» մեջ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, գրում է ermenihaber.am-ը, Իզմիրի հանրապետական դատախազությունը մերժել է հայցը՝ նշելով, որ մեղադրվող կողմը պետության ղեկավար է և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչ իպատճառով ենթակա չէ դատական հետապնդման հետապնդման:

Հիշեցնենք, որ կաթոլիկների առաջնորդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ էր մատուցել` ի հիշատակ 1.5մլն անմեղ զոհերի: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս առաջինն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածներն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Scroll Up