Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/18740.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տուֆից պատրաստված խաչքար է կանգնեցվել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ վարչական շրջանի Հալլե քաղաքում:
«Հայ թերթ»-ի փոխանցմամբ՝ պաշտոնական բացումը տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություններով, որոնց մասնակցել են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Միջեկեղեցական համագործակցության նախագահ Յուրգեն Տիթրիխը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը և այլոք: Արարողությանը ելույթ է ունեցել քաղաքի կանանց երգչախումբը: