Վալենսիան ապրիլի 24-ը կսկսվի ավտոերթով

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Իսպանիայի Վալենսիա քաղաքում ցույց-երթ կսկսվի, որը կմեկնարկի Սան Ագուստին հրապարակից (Plaza San Agustín) և կհասնի մինչև Վիրխեն հրապարակը (Plaza de la Virgen): Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի մեր աղբյուրները:

Այնուհետև այնտեղից ավտոերթ կսկսվի մինչև Վիրխեն հրապարակ (Plaza de la Virgen): Ավտոերթը կշարունակվի դեպի Միսլատա, որտեղ ծաղկեպսակ կզետեղվի Հայոց ցեղասպանության զոհերը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշարձանին մոտ:

Scroll Up