Էրդողանը կրկին կփորձի Հայոց ցեղասպանության թեմայով շոու բեմադրել

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահը փորձում է իր ժխտողական քաղաքականությունն աշխարհին հասու դարձնել տարբեր շոուների միջոցով: Այս անգամ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է նախագահական իր նստավայրում հանդիպել թուրք պատմաբանների և ակադեմիկոսների հետ՝ իբր քննարկելու «1915 թվականի դեպքերը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական aktifmedya.com­-ը: Լրատվականը հայտնում է, որ ապրիլի 21-­ին կայանալիք հանդիպմանը Էրդողանը հայկական հարցով զբաղվող և հետաքրքրվող մասնագետների հետ քննարկելու է 1915­-ին տեղի ունեցած իրադարձությունները: Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը նպատակ ունի այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել:

Scroll Up