El Pais. Ապրիլի 15-ին Ուրուգվայի խորհրդարանը ոգեկոչելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Ուրուգվայի խորհրդարանը ապրիլի 15-ին արտահերթ նիստ է գումարելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ազգային կուսակցության նախաձեռնությունն արժանացել է մյուս խորհրդարանական ուժերի աջակցությանը,գրում է News.am–ը` հղում անելով Ուրուգվայի El Pais պարբերականին:
Կուսակցությունից պատգամավոր Խորխե Գեկջյանը ելույթ կունենա՝ պատմելով հայ ժողովրդի ողբերգության եւ աջակցության մասին, որ փախստականները ստացել են Ուրուգվայում, երկիր, որն առաջինը 1965թ. ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Ուրուգվայի Ազգային համերգասրահում ելույթ կունենա սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալվարո Հագոփյանի դիրիժորությամբ։
Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի կենտրոնական՝ Հուլիսի 18-ի պողոտայով երթ կանեն մոտ 14 հազար ուրուգվայահայեր։
«Հայ համայնքը չի մոռացել իր բազմաչարչար նախնիների ավանդույթներն ու հավատքը։ Ավելին, հայ համայնքի կամքը տարների հետ ամրանում է և նա շարունակում է պնդել հանցագործության ճանաչում թուրքական ներկայիս իշխանությունից՝ Աբդուլ Համիդի կայսրության և Աթաթուրքի քեմալական կառավարության ժառանգորդից»,- գրում է պարբերականը։