Նախագահ Սերժ Սարգսեանի Շնորհաւորական Ուղերձը Կանանց Տօնին Առթիւ

Սիրելի՛ կանայք,

Շնորհաւորում եմ ձեզ Կանանց տօնի կապակցութեամբ:

Մեր երկրում պետական քաղաքականութեան եւ հասարակական յարաբերութիւնների զարգացման շնորհիւ հետեւողականօրէն ընդլայնւում են կանանց հնարաւորութիւնները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկուածութեան  աստիճանը մեր պետական,     քաղաքական,      տնտեսական կեանքի բոլոր ասպարէզներում:
Իրականում դա անում էք դու՛ք, սիրելի՛ կանայք` արձանագրելով յաջողութիւններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսեւորելով բարձր փրոֆէսիոնալիզմ, բարեխղճութիւն եւ մեծ եռանդ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն եւ երջանկութիւն: Թո՛ղ ձեր ընտանեկան յարկերի տակ միշտ իշխեն սէրն ու ջերմութիւնը, եւ թո՛ղ միշտ լինէք սիրուած ու գնահատուած:

Scroll Up