«Երգը Ամենակարեւոր Զէնքն Է Մշակոյթի Պահպանման Համար»

Հոկտեմբեր 2-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան ընդունեց   Լոս  Անճելըսի  «Կանթեղ» երգչախումբը` գեղարուեստական ղեկավար Գէորգ Չաքմանեանի գլխաւորութեամբ:

Բարձր գնտահատելով երգչախումբի կատարած գործունէութիւնը`   նախարարը    նշեց.   «Երգը   ամենակարեւոր զէնքն է մշակոյթի պահմանման համար:   Դուք   մեծ  գործ էք  կատարում` հայ երգը տարածելով եւ սերունդներին հայ       մշակոյթի      հետ      կապելով:     Դա է վկայում «Կանթեղ»-ի գործունէութիւնը, Գէորգի ստեղծած «Տարօն» մանկական երգչախմբերը. գրեթէ հայերէն չիմացող մանուկները սովորում են   երգել հայերէն` յաւերժ կապուելով հայ երգին` դառնալով հայ մշակոյթի  ժառանգորդներ»:

Գէորգ Չաքմանեան 2010 թուականին մեկնած է Ամերիկայի Միացեալ Նահանգներ   եւ  բնակութիւն հաստատած Լոս Անճելըսի մէջ: Հիմնած է «Կանթեղ» մեծահասակներու   աշուղական  երգչախումբը   եւ  «Տարօն» մանկական աշուղական երգչախումբը:

Քննարկուեցան Հոկտեմբեր 7-ին Արամ Խաչատրեան համերգասրահին մէջ կայանալիք   համերգին   վերաբերեալ հարցեր:

Շնորհակալութիւն       յայտնելով        ջերմ       ընդունելութեան       համար`  Գէորգ     Չաքմանեան      շնորհաւորեց նախարարութեան`   6-ամեակին   առիթով  եւ վստահեցուց,   որ  իրենք  առաւել մեծ եռանդով պիտի շարունակեն իրենց գործունէութիւնը:

Scroll Up